«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի եւ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջեւ։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու եւ այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ մատուցվող ծառայությունների տեխնիկական բնութագիրը, այսինքն՝ հայտնի չէ, թե Հ1-ն այս խոշոր գումարով ինչպիսի շոու պետք է անի։
Նշենք, որ եւս 2 մլրդ 248 մլն դրամն էլ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հ1-ին, երգի մրցույթն անցկացնելու համար, պետական բյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4․5 միլիարդ դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում