Դերասան Ալեքսանդր Բոնդարենկոն մահացել է «1001 կիրք կամ կյանքի մանրուքները» ներկայացման ժամանակ` հենց բեմի վրա: Ներկայացման ժամանակ` էմոցիոնալ երկխոսության ընթացքում հանկարծակի Բոնդարենկոն արտասանել է. «Ես ընկնում եմ» և ընկել է: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ` հանդիսատեսը սկզբում չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում, կարծել է, որ դա ներկայացման մի մաս է: Միայն այն ժամանակ, երբ թատերախումբն իրար է խառնվել և շտապօգնություն կանչել, հանդիսականները սկսել են անհանգստանալ: Դերասանի կյանքը փկել բժիշկներին չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ նրա մահվան պատճառն է դարձել սրտի թուլությունը. գործընկերների խոսքով` դերասանը նախկինում էլ էր սրտի հետ կապված խնդիրներ ունեցել:
Հայտնի դերասանը մահացել է բեմի վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet