▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանի անունը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի  դեսպանի՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի թեկնածությունը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Նաև նշվում է, որ հաստատվել է  Ադրբեջանի դեսպանի՝ Ռոբերտ Ֆ. Ցեկուտայի թեկնածությունը:

Թեկնածուների հաստատումը համընկնում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացման հետ: Ադրբեջանի ագրեսիայի վերջին օրինակը նոյեմբերի 12-ին ունեցածն է, երբ Ադրբեջանի զինված ուժերը խոցեցին շփման գծում զինավարժությունների մասնակցող ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի երեք անդամները զոհվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее