a1plus.am-ը գրում է. 2018-ից հետո էլ Հանրապետական կուսակցության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
«Սերժ Սարգսյանի դերակատարումը դեռ երկար տարիներ կլինի քաղաքական դաշտում եւ շատ ընդգծված դերակատարում կունենա»,- հայտարարեց նա։։
Շատերը կարող են հանրապետության նախագահ աշխատել, բայց Գալուստ Սահակյանի համոզմամբ, մեր երկրին աշխատող նախագահ պետք չէ. «Բայց մեզ ոչ թե հարկավոր է աշխատող նախագահ, այլ ուղղորդող նախագահ, որը կկարողանա ամբողջ մի ազգի, նաեւ սփյուռքը վեկալել, առաջնորդել»։
Առաջնորդի գավազանը խորհրդարանի ղեկավարը տեսնում է միայն Սերժ Սարգսյանի ձեռքում. «Եվ վաղն էլ է էդպես լինելու՝ անկախ նրանից, թե ինչպիսի գործընթացներ տեղի կունենան Հայաստանում»։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում