Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումյանը (ծնված 10․06.1982թ.) և Նինա Մեհրաբյանը (ծնված 24.04.1987թ.)։
Վթարված տուրիստական ավտոբուսում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։
Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:
Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս է գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը բժշկական զննման փուլում է։
Հիշեցնենք, որ զբոսաշրջային ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ է եղել Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Ղազախստանից։