Հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ Ղարսի մասնաճյուղի Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը (Արմեն Հ., ծնված 1974թ.) հոսանքահարումից տեղում մահացել է և ընկել թիվ 5 էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի մոտ 1 մետր խորության խուցը:
Փրկարարները դին դուրս են բերել և տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա: