▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ»-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը:

Այսօր ստացվել է նախարարի պատասխանը, որում ասվում է, որ պահանջված տվյալները հանդիսանում են առևտրային գաղտնիք: Սույնով հերթական անգամ արձանագրում ենք, որ նախարարի հրաժարականը պարզ տրամաբանության պահանջ է, իսկ «ՀԷՑ»-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ:

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее