Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում:
Անգլիական լրատվամիջոցներն , այս առիթով, նշում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42 մլն եվրո փոխհատուցում: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը կդառնա նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ամենաթանկ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյի ռեկորդը, որը 2006 թվականին 40 մլն եվրոյով իտալական «Միլանից» տեղափոխվել էր անգլիական «Չելսի»: