▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռախոսով բարձրաձայն զրուցելը դարձել է դանակահարության պատճառ

Օգոստոսի 7-ին` ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է դիմել 1997 թ. ծնված Հրայր Շ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության հետևանքով:

 

 

 

 

 

 

 

 

Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ի սահմաններում, Հրայր Շ.-ն իրենց տան բակում տեսել է մի անծանոթ երիտասարդի, ով բարձրաձայն զրուցելիս է եղել հեռախոսով, մոտենալով նրան նկատողություն է արել. այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել իրենց միջև, քաշքշել են իրար և այդ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև ինչ որ սուր առարկայով հարվածել է կրծքավանդակին:

 

 

 

 

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Վանաձորի վետերանների մասնակցությամբ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 21.05-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գոռ Գ.-ն և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ինքն է ձեռքով մեկ անգամ հարվածել է Հրայր Շ.-ի դեմքին, այնուհետև իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է կրծքավանդակի հետնամասին՝ պատճառելով վնասվածք:

 

 

 

 

 

 

 

Հանցագործության գործիք դանակը վերցվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее