▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերի'ք է խաբեք մեզ.ադրբեջանցիները` իրենց հրամցվող կեղծ տեղեկատվության մասին

«Հայկական Զինված ուժերը զգոն է և կարողացավ դիմակայել թշնամուն, իսկ այն, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե ունի ուժեղ բանակ, տեխնիկա` մարտական առաջադրանքը կատարել չկարողացավ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին` ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով` շնորհիվ լրագրողների, կարողացանք դիմակայել լրատվական հոսքերին, ինչպես նաև հակահարված տալ.

«Նրանք տեսան, որ արտաքին լսարանին ուղղված իրենց ջանքերը զուր են, ուստի սկսեցին աշխատել ներքին լսարանի վրա` ներկայացնելով կեղծ տեղեկատվություն: Հայկական կողմի կորուստները ֆանտաստիկ թվերով էին նշում: Մյուս կեղծ լուրն էլ այն էր, թե «Զվարթնոց»-ում խառնաշփոթ է, մեծ է արտագաղթը»,-նշեց ադրբեջանագետը:

Սակայն, նրա խոսքով, ադրբեջանցի օգտատերերը բացասական են արձագանքել` ասելով. «Հերի'ք է մեզ խաբեք»:

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև`ԱԳ նախարարը պասիվ է գործում.Ադրբեջանագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее