Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին լրագրողներին նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է նաև ԱԺ նախագահի թեկնածուն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է, ում թեկնածությունը երկուշաբթի կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:
ՀՀԿ ԳՄ նիստը որոշել է նաև, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: