▲ Դեպի վեր

Среда, 13.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Հերթական անմակարդակ սեքսիստական գովազդը մեր երկրում...

Լյուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Հերթական անասնագոմ, անմակարդակ սեքսիստական գովազդը մեր երկրում՝ այս անգամ Intermall -ի կողմից։ Սպասում եմ գան ասեն՝ սա ընդամենը հումոր է, մի քիչ թեթև նայեք։

Հըլը տեքստերը կարդացեք. էն որ՝ ոնց քոնթենթ ստեղծողի շրիշակից ներքև մակարդակն ա, տենց էս գովազդը հաստատողների»։

Նույն թեմայի մասին Արման Ղարիբյանն է գրել հետևյալը․

«Հաղորդում հանցագործության մասին։

ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 329. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք

հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը

նույն արարքը, որը կատարվել է

3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ

տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով․․․

Intermall, ինքնակա՞մ կջնջեք սա, թե՞ կսպասեք ոստիկանությունից զանգ ստանաք, նոր․․․»։

Իսկ գրառման մեկնաբանություններում էլ Արման Ղարիբյանը գրել է․ «Կուզեի էս գովազդ ստեղծողները իրենց մտքի թռիչքի արդյունքը ցույց տային իրենց մամաներին ու ասեին, որ իրենք այսպիսին են պատկերացնում տղամարդ-կին հարաբերությունները, նաև չմոռանային շնորհակալություն հայտնել մամաներին, որ իրենց լույս աշխարհ են բերել․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее