▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական տհաճ պատմությունը որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունից

Լրագրող Կառլեն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է ներկայացրել ու գրել. « «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով այսօր մի խումբ լրագրողներով պետք է մեկնեինք Ստամբուլ՝ լուսաբանելու ընտրությունները:

Սակայն Fly One Armenia ընկերությունը վերջին պահին՝ օդանավի դռան մոտ տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիր կա, թռիչքը մոտ մեկ ժամով հետաձգվում է:

Մեկ ժամը դարձավ 2, 3, 4, այս ընթացքում ընկերությունը որևէ պարզաբանում չտվեց՝ թռիչքը ի վերջո տեղի ունենալու՞ է:

Ում նյարդերը չդիմացավ, թողեց, գնաց, սպասողներին միայն լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սիլ» ջուր տվեցին: Լուսաբացին, ի վերջո, հայտարարվեց, որ թռիչքը իբր կկայանա նախատեսվածից 24 ժամ անց:

Տասնյակ մարդիկ կորցրեցին Ստամբուլից այլ ուղղություններով տոմսերը, հյուրանոցի վճարները. ընկերությունը միայն չեղարկած/հետաձգած տոմսի գումարն է վերադարձնելու մեկ ամվսա ընթացքում:

Ներողության, ափսոսանքի ոչ մի խոսք, օդանավակայանում հուսահատ մնացած վերջին ուղևորներին մեր պահանջից հետո առաջարկեցին տուն տանել կամ Էջմիածնում հյուրանոց:

Որպես «Քո ազգային ավիափոխադրողը» ներկայացող ընկերությունը գործարկման մեկնարկից, իսկ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով նման պատմությունների մեջ է: Այսքան բողոքների, ահազանգերի հետքերով պետական որևէ մարմին վարույթ հարուցե՞լ է, թե՞ այս ընկերությունը արտոնյալ կարգավիճակ ունի» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее