▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր, տարօրինակ, շոկային. թուրքական ԶԼՄ-ների գնահատականը` ՀՀ նախագահի հրավերին

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջին իսկ օրվանից արձագանքել են մայսիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում ունեցած ելույթին: ՀՀ նախագահն այդ ժամանակ Թուրքիայի ընտրվելիք նախագահին պաշտոնապես հրավիրել էր Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ 2015 թվականին ներկա գտնվել Հայաստանում և հայ ժողովդրի հետ միասին ոգեկոչել անմեղ զոհերի հիշատակը:

«Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- ասել էր Սերժ Սագսյանը:

Առաջին արձագանքը եղավ գյուլենական համարվող ընդդիմադիր ուղղվածության թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության կողմից լայնորեն տարածված նյութի տեսքով, որտեղ նախագահի ելույթից առանձնացվել ու շեշտադրվել էր 3 առանցքային դետալ.

1. Պաշտոնական հրավերի փաստը (առանց դրական բացասական գնահատականի)

2. Հայաստանի կողմից թուրք ժողովրդին թշնամի չդիտելու գաղափարը

3. ՀՀ նախագահի «Դատապարտումը այլընտրանք չունի: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ» խոսքը համարվեց իբրև ակնարկի ժանրով պատասխան`Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ին արած ցավակցական ուղերձին:

ՀՀ նախագահի ելույթի հաջորդ օրվանից սկսած թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում արդեն տեղ գտան նշյալ հրավերի հասցեին արված գնահատականներ, որոնք արտահայտվում են բացառապես նյութերի վերնագրերի ու գլխագրերի միջոցով:

Այդօրինակ վերնագրերը` ստորև 

Սարգսյանից Թուրքիային արված «1915»-ի անակնկալ (kanalb.com.tr)

Հետաքրքիր հրավեր Հայաստանից Թուրքիային (milliyet.com.tr)

Հայաստանից Թուրքիային արված նենգ հրավեր (haber7.com)

Հայաստանից Թուքրիային ուղղված տարօրինակ հրավեր (haber10.com)

Հայաստանի կողմից մեծ ամբարտավանություն (mansettv.com)

Սերժ Սարգսյանի` Թուրքիան շոկի մեջ գցող հրավերը (gazetebalikesir.com)

Թեմայի լուսաբանման երկու համընդհանուր բնորոշիչ գիծ կա, որ նկատվում է թե իշխանական և թե ընդդիմադիր լրատվամիջոցների նյութերում: ՀՀ նախագահի հրավերի վերաբերյալ լրատվությանը կից ներկայացվում է

1. Հիշեցում վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձի մասին:

2. Հայերի կողմից 20-րդ դարասկզբին 300-500 հազար թուրք կոտորելու մասին պնդումներ:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее