Ոստիկանությունը հայտնաբերել է հետախուզվողներին: Նրանցից մեկի մասին, ըստ ոստիկանության հաղորդագրության.
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 7-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2017թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատության սահմանափակումից խուսափող դատապարտյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Կարդացեք նաև՝ Տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները այրում մոտ 2 տոննա կանեփն ու 7 կիլոգրամ կակաչը