▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հե՜յ Սփյուռք, բե՛ր փաստերդ. Էրդողանը կոչ է արել փաստաթղթեր ներկայացնել Ցեղասպանության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը կոշտ արտահայտություններ է արել Հայկական սփյուռքի ու Հայաստանի կառավարության հասցեին, գրում է «Հուրրիյեթ» թերթի կայքը: «Պատմության ամեն փուլում տեղի ունեցածի նման՝ այս մեծ պատերազմի ընթացքում էլ ցավեր ու ողբերգություններ են տեղի ունեցել: Դրանից միայն հայերը չէ, որ ազդվել են: Բալկաններում, Կովկասում էլ պատմության ամենամեծ կոտորածներն են տեղի ունեցել մուսուլմանների դեմ»,-ասել է Էրդողանը:
Ապա դիմել է հայկական սփյուռքին ու ասել. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»:
Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:
«Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահը նշել է, թե այլ երկրների խորհրդարաններում, սենատներում Թուրքիայի դեմ բանաձևեր ընդունել տալով ու ծրագրեր կազմելով հարցը չի լուծվի:
«Մենք լավ գիտենք, թե դրանք ինչպես են արվում, այդ արշավներն ինչպես են տեղի ունենում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց, քանի որ «նպատակը Թուրքիայի վրա հարձակվելն ու երկրին վնաս հասցնելն է»:
Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее