Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան դիմել է մեր Ֆեդերացիային խնդրանքով, որ Դանիա-Հայաստան խաղի ժամանակ Հայաստանի հավաքականը հանդես գա ոչ թե սպիտակ մարզաշապիկներով, որը նախատեսված է մեր արտագնա խաղերի համար, այլ` կարմիր` տնային մարզաշապիկներով: Դանիացիները ցանկացել են իրենց նոր սպիտակ մարզաշապիկով հանդես գալ, որ երկրպագուները տեսնեն:
Մեր ֆեդերացիան մերժել է Դանիացիների խնդրանքը: Վերջիններս զարմացած են մեր Ֆեդերացիայի նման չոր պատասխանից ու չեն հասկանում մերժման պատճառը:
Դե արի՝ էս դանիացիներին բացատրի, որ մեր հավաքականը, երբ Հայաստանից դուրս է գալիս, մարդա երկու կոմպլեկտ արտագնա խաղերի համազգեստ են վերցնում ու մոտները տնային խաղերի համար նախատեսված շապիկներ չկան:
Իրականում մեր նման պատասխանը չեմ կարծում, որ ճիշտ է, եթե այլ պատճառ չկա...