▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

2rd.am-ը գրում է. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

 -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի ապագայի համար։

-Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее