▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Հ ԱԳՆ-ն խորապես մտահոգված է  վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն։

Հայտարարության մեջ մասնավորապես,  ասվում է.

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաղդադում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ

Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաեւ մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее