▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Դատախազություն. Մարզպետարանի արածն անթույլատրելի է

Որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։

Ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց. « Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»։

Նա հիշեցնում է, որ տվյալ դեպքով տեսագրությունը դեռ փորձաքննության փուլում է, եւ դրա ավարտից հետո է միայն հնարավոր խոսել դրա ամբողջականության եւ բովանդակության վերաբերյալ , ինչի վերաբերյալ լիազորված են խոսել վարույթն իրականացնող մարմինն ու դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը

Հիշեցենք, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը եւ տարածել դրա բովանդակության մասին։

Մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կա մեկ զոհ, եւ երկու վիրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее