▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականները քննարկել են Բերձորում տեղի ունեցած միջադեպը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը  շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվել  են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը:
Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի համագործակցության ընդլայմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերը:


ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее