▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանություններն արցախահայության վերադարձի հարցը պետք է բերեն օրակարգ»․ Վարդան Օսկանյան

«Վերջերս գնացել էինք Ժնև, մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստին։ Շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխավորմամբ արցախահայության հավաքական վերադարձի հարցի շուրջ։ Ցանկացած տեղ, որտեղ այս ընթացքում դիմել ենք այս հարցի վերաբերյալ, մերժում համարյա չենք ստացել»,- այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած հանձնախմբին, որը ստեղծվել է 2023թ․ դեկտեմբերի 2-ին Արցախի ԱԺ որոշմամբ՝ պաշտպանելու արցախահայության հիմնարար իրավունքներն արտերկրում։ «Բազմաթիվ հանդիպումներ են եղել Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, ԱՄՆ-ում։ Արտերկրում այս հանձնախմբի ասածը բոլորի համար լսելի է։ Եթե արցախահայության հավաքական վերադարձի հարցը միջազգային երաշխիքների ներքո Հայաստանի կողմից բերվի բանակցային օրակարգ, այնտեղ կլինի միջազգային հանրության աջակցությունը։ Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ այս հարցը աչքաթող չանել, սա մեր պատասխանատվության, Հայաստանի իշխանությունների պատասխանատվության խնդիրն է: Այսօր իրական հնարավորություն կա արցախահայության բոլոր իրավունքները վերականգնելու՝ իրենց տներ վերադառնալու հարցում։ Այդ հարցը Հայաստանի իշխանությունները պետք է բերեն օրակարգ։ Եվ մենք, առաջին հերթին պետք է պահանջատեր լինենք Հայաստանի իշխանություններից։ Կոչ եմ անում այս հարցը դարձնել օրակարգային կարևորագույն խնդիրներից մեկը»,- ասաց Օսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее