ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: