Մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:
shamshyan.com-ն է գրում ու նշում, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:
Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է:
Ավելի ուշ, ԱԻՆ-ւ հաղորդագրություն է տարածել ու նշել․
Պարզվել է, որ տեղի է ունեցել Կառավարության 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի արտաքին պատին ամրացված էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։