▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում բացվում է էլեկտրոտեխնիկայի աշխարհահռչակ IEEE ինստիտուտի IEEEComputer society բաժնի գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել և ելույթ է ունեցել «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։

Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել։ Նախարարը ներկաներին տեղեկացրել է կարևոր իրադարձության՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։

Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը։

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее