▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը զբաղվում է ձերբակալված ռուսաստանցու հարցով

Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է Երևանի օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի հարցով:

ՏԱՍՍ գործակալության  հետ զրույցում  ասել է ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը. 3­0-ամյա ռուսաստանցուն ուղեկցող կինն է  տեղի ունեցածի մասին տեղյակ  պահել Հայաստանում ՌԴ դեսպանատանը:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Միրոնովը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Միացյալ Նահանգների պահանջով, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում:

30-ամյա Միրոնովը, ով կասկածվում է զենքի անօրինական վաճառքի մեջ, հարցաքննվել  է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее