▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան հայտարարությունը` Գյումրիում ռուս զինվորի իրականացրած սպանդի մասին

Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է. «Ցավակցում ենք մահացածների հարազատներին եւ մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննությունն է: Քննչական խմբերը համակարգում են իրենց ուժերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին համաձայնությանը համապատասխան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее