ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է․ Փաշինյան
Դիտեք նաև՝
ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի ճիշտ ընկալման համար քննարկումը սկսել՝ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր վկայակոչելով, որոնք առաջարկել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ և հետո։ Այդ բանաձևերն են․ ««Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Հարստացիր և հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»,- թվարկեց նա՝ նշելով, որ այս բոլոր բանաձևերը պետք է դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ։ Իսկ թե ինչ է ՀՀ պետական բյուջեն, ըստ Փաշինյանի, այն «բոլորիս, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան մեծ բյուջեն է»։ *** |
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Այսպես պետք է ընկալի պետությունը ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիները իրենց պետությունը։ Հակառակ դեպքում, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ***
*** |
||
ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Բացման խոսքով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականների մեծ մասը լքեց դահլիճը։ Ֆինանսների նախարարը բյուջեի նախագիծը ներկայացնում է կիսադատարկ դահլիճում։ |
***
«2025թ․ կապիտալ ծախսերի 55,85%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6%-ը և 2024թ-ի համեմատ 0,7%-ով շատ կլինեն»,- հավելեց նախարարը։ *** ՀՀ-ում աղքատության մակարդակը շարունակաբար նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի։ Այս մասին այսօր հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2025թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ «Աշխատանքի շուկայում ունենք դրական զարգացումներ․ հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով, պետական հատվածում՝ 10,1, մասնավորում՝ 5,4 տոկոսով, իրական աշխատավարձը 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով։ Վարձու աշխատողների թվաքանակն աճել է 4,9 տոկոսով։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով»,- նշեց նախարարը։ *** |
2025 թվականին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ ենք ունենալու, պետական պարտքը կաճի ու կկազմի 53.5%։ Բյուջետային քննարկման ժամանակ այս կանխատեսումն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․ «2025 թվականի նախագծով ծախսերը կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 609 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ հայտնելով նաև, որ ՏԿԵ, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների բյուջեներում նվազում է լինելու։ |