Տվերի մարզի Կոնակովսկու շրջանում ՀՀ քաղաքացին գնդակահարել է տաքսիստի:
Ըստ տեղեկությունների՝ 2017 թվականի հուլիսին Մոսկվայի ՀՀ 25-ամյա բնակիչը էլեկտրական գնացքով եկել է Կոնակովսկու շրջանի Զավիդովո կայարան, որտեղ մասնավոր փոխադրողի տաքսի է նստել: Ուղեւորության ժամանակ վարորդը եւ մեղադրյալը վիճել են: Այդ ժամանակ մոսկվացին տրավմատիկ ատրճանակով կրակել է 55-ամյա տղամարդու գլխին, իսկ մարմինը մեքենայից դուրս է նետել:

25-ամյա հանցագործը հետո ցանկացել է տաքսիստի մեքենայով փախչել, սակայն այն չի կարողացել կառավարել եւ ճամփեզրի առվակն է ընկել: Նա անտառ է փախել, որից հետո Մոսկվայում մշտապես բնակության վայրը փոխել է:Տաքսիստի դին հայտնաբերվել է նույն օրը երեկոյան:
Տղամարդու սպանությունը մեկ տարուց ավելի չբացահայտված էր: 2018 թվականի նոյեմբերի 21-ի գիշերը Մոսկվայում հաջողվել է սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել եւ ձերբակալել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:


