▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր»․ Նիկոլ Փաշինյան

***

«Հարց է, թե մեր պատմության ձևավորման գործում մեր դերը որքան է։ Մեր պատմության դասերը մենք չենք գրել մեզ համար, ուրիշները գրել, տվել են ու ասել՝ անգիր արեք»,-պանելային քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայրենասիրության մասին՝ նշեց, որ հայրենասիրության այն մոդելը, որով մենք մեր հայրենիքը սիրում ենք, հայրենիք չունենալու համար է․ «Այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, այն կայսրական հայրենասիրության մոդել է, որը ներմուծվել է մեր սոցիալ-հոգեբանություն։ Հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ անկախ, ինքնիշխան ՀՀ գոյություն չունենա։ Ըստ այդ մոդելի պետք է տեսական հայրենիքներ ունենանք՝ պատից կախած, կենացներում, տորթերի վրա, բայց ոչ գետնի վրա։

ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր։ Այն սերը, որ ես տածել եմ իմ ժողովրդի նկատմամբ, ամենամեծ վնասն է, որ տվել եմ իմ հայրենիքին։ Այդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ, դա կայսրության կողմից ձևավորված սեր է` ներդրված մեր մեջ»,- ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее