ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարուղար Արծրուն Հովհաննիսյանը արձագանքել է ադրբեջանական սադրանքներին.
«Օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմը, ապատեղեկացնելով միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին, մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին:
Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ:
Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա»: