▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականներն իրենց ղեկավարին չեն լսել

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ սահմանարդրական հանրաքվեն բաց էր, թափանցիկ ու մաքուր.

«Սա մեծ քայլ էր դեպի առաջ: Շատերս չէինք սպասում, որ ժողովուրդը ակտիվ կմասնակցի, իսկ այն թերությունները, որոնք եղան՝ չեն ազդել ընտրությունների որակի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդարադառնալով բազում լցոնումներին, կեղծիքներին՝  Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց.

«Հնարավոր է՝ ներքևներում լինեն դեպքեր, բայց պետք չէ ասել, որ դրանք իշխանության ձեռքով են արվել: Ոմանք փորձում են «արջի ծառայություն» մատուցել, թե տեսեք՝ ես ավելի շատ ձայն բերեցի: Կուսակցության ղեկավարը որևէ նման առաջարկ չի արել: Փաստն այն է, որ իշխանությանը անհրաժեշտ չէր այդ 5 կամ 10 տոկոսը»:

Հարցին, թե դա նշանակում է, որ ՀՀԿ-ականներն  իրենց ղեկավարին չե՞ն լսում, պատգամավորը պատասխանեց.

«Կա՞ երկիր, կուսակցություն, որ ղեկավարն ինչ ասում է, 100 տոկոսով անում են»:

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее