Ուշագրավ երկու դեպք է այսօր տեղի ունեցել ՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսի ժամանակ:
Արդեն տեղեկացրել ենք, որ երբ օմբուդսմենը ներկայացնում էր 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ իր զեկույցը՝ մի խումբ ակտիվիստներ՝ Մաքսիմ Սարգսյանի առաջնորդությամբ ներխուժեցին ասուլիսի սրահ՝ ինչին հաջորդեց սեղանին լուսանկարներ և «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունը փակցնելը:
ՄԻՊ գրասենյակի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը քիչ անց մոտեցավ ասուլիսի բանախոսի՝ իր ղեկավարի սեղանին և սկսեց պոկել դրան փակցված երեք լուսանկարները, սակայն ձեռք չտվեց «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությանն ու մի քանի վայրկյան կանգնեց սեղանի մոտ:
Տպավորությունն այն էր, որ մամուլի քարտուղարը համաձայն է այդ գրության հետ կամ տարակուսում էր ՝ ճիշտ կընկալվի իր քայլը, եթե նա հեռացնի,ինչ-որ տեղ ճշմարտություն ասող թուղթն ու առավել ևս` թուղթը, որի վրա գրված է «ՀՀԿ»:
Երբ օպերատորներն ու լրագրողները նկատեցին փաստը, Զոհրապ Եգանյանը պոկեց նաև «ՀՀԿ իրավունքների պաշտպան» գրությունն ու հեռացավ սեղանի մոտից:
Ի դեպ, նմանատիպ գրություն փակցված էր նաև ՄԻՊ գրասենյակի վահանակին, որը երկար ժամանակ այդպես էլ մնացել էր:
Տեսանյութերը՝Aravot.am-ի, ՍիվիլՆեթի
Լուսանկարը՝Ֆոտոլուր-ի