▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կտրոհվի

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։

Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների  63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Գերագույն  խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ վատ էր և «Այո»-ի և «Ոչ»- քարոզարշավը, և սահմանադրական հանրաքվեն:

«Նախագիծը լավը չէր, քարոզարշավը՝  նույնպես: Բայց, քանի որ անցել է, օրինակ կուսակցությունների մասին  օրենքը պետք է անպայման համապատասխանեցվի նոր պահանջներին: Այսպես չպետք է լինի: Կա մրցակցության բացակայություն, ինչի հետևանքով հենց ՀՀԿ-ի ներսում տրոհում կլինի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Անի Կարապետյան

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները:  Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։
Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների  63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее