▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն թիվ 1 ֆավորիտն է. Էդուարդ Շարմազանով

1in.am-ի տեսանյութում. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնից ազատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանին:  

Հարցին, թե Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի՞ նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում, Էդուարդ Շարմազանովը այսպես պատասխանեց.

«ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի, մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք՝ անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած քաղաքական գործիչները՝ մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее