▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն վարորդին փոխում է

Սահմանադրական  փոփոխությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ցանկանում է պահպանել իր իշխանությունը.

«Թե՛ առաջարկվող, թե՛ գործող Սահմանադրության մեջ կան նույն նախադասությունները.2-ում էլ նշվում է, որ օրենքի առջև բոլորը հավասար են.իրականում տեսնում ենք, որ բոլորը հավասար չեն, հետևաբար,  սահմանադրական բարեփոխումներ առաջարկած նույն իշխանությունը ինչպե՞ս է այդ նորմը իրականություն դարձնելու, եթե նույն մարդիկ են:Դա նման է նրան, որ ասեն՝ մեքենան, որով գնում եք՝ հին է, անսարք, ահա ձեզ նոր, լավ շարժիչով մեքենա, բայց վարորդը նույնն է: Ասում ենք՝ բայց այդ վարորդին մենք չենք վստահում, ինքը անընդհատ խախտում է օրենքը, վթարներ են լինում, ասում են՝ չէ, մեքենան նոր է: Ո՞վ է հավատալու, չէ՞ որ վստահության պակասը 0 էլ չէ: Հանել եմ Յուրի Բախշյանի՝ ամուսնուս գրառումները.Նա 1999 թվականին  ՀՀԿ 5-րդ համագումարին ասել է՝ ազգովի կանգնել. իշխանությունը սերտաճել է հանցավոր տարրերի հետ: Այս վտանգը եղել է և կա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը՝ շարունակելով.

«Նոր Սահմանադրության մեջ գրված է՝ բնակչության զբաղվածության խթանում և աշխատանքի պայմանների բարելավում կամ մյուսը՝ ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը: Այս ի՞նչ պետք է անեք, բյուջեն եք ռեզին դարձնելո՞ւ»,-հետաքրքրվեց Անահիտ Բախշյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը փորձեց արդարանալ. «Կան թեզեր, որ բոլոր ժամանակների համար գործող են, իսկ վարորդին փոխում ենք»։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее