▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ պատգամավորի սենսացիոն հայտարարությունը՝ «մենք փնթի ենք»

 

Ազգային ժողովում այսօր քննարկվում է 2014թ. ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այսպիսով, 7 մլն եվրո վարկ է տրամադրվում համայնքներին, որից 3,5 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով:
Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանն իր ելույթը սկսեց խիստ բարկացած տոնայնությամբ. «Մեր փնթիությունը մի կապեք կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, ավտոմեքենաներից աղբը նետում ենք հենց փողոց, կանայք աղբը տնից դուրս են բերում ու ուր ասես թափում: Այո, մենք փնթի ազգ ենք»:
Նրա այս խոսքերի ժամանակ դահլիճում ներկա փոքրաթիվ պատգամավորների մի մասն իրենց անհամաձայնությունը հայտնեց: «Ի՞նչ է պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ամեն մեկն իր կարծիքն ունի, սա էլ իմ կարծիքն է»,- արձագանքեց պարոն Ավետիսյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ դա միայն աղբ թափել չէ, դա արդեն վարքագիծ է:

ԱԺ-ում այսօր քննարկվում է 2014թ.-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով 7 մլն եվրո վարկ է տրամադրվում համայնքներին, որից 3,5 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով:

Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանն իր ելույթի սկզբում նախ կարևորեց այս վարկային միջոցը՝ նշելով, որ վարկը և տվյալ տարածաշրջանի  և հետագայում որպես փորձ ամբողջ հանրապետության համար շատ կարևոր է:

«Ես զարմանում եմ, երբ 3,5 միլիոն վարկ են տրամադրում, 3,5 միլիոն դրամաշնորհ, 1միլիոն էլ խորհրդատվության համար  ու այստեղ հարց է հնչում ինչու»:

Ապա պատգամավորը ելույթը շարունակեց  բարկացած տոնայնությամբ. «Մեր փնթիությունը փորձում ենք կապել կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, վարորդները ցանկացած պահի, ցանկացած վայրում ավտոմեքենաներից աղբը դուրս են նետում, փնթի է մեր ազգաբնակչությունը, ովքեր իրենց աղբը  վերցնում, տանում են 20 մետր հեռավորության վրա փողոցում թափում են: Այո, մենք փնթի ազգ ենք»:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ դա միայն աղբ թափել չէ, դա արդեն վարքագիծ է:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее