▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա ես մե՞ղք ունեմ, որ իմ խնամին իշխանափոխության է գնում». Հովիկ Աբրահամյան. armlur.am

armlur.am-ը գրում է. Բոլորի կողմից ընդունելի ո՞նց կարող եմ լինել: Բոլորի մեջ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն: Չկա մի մարդ, որին բոլորը հարգեն, սիրեն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե արդյո՞ք երկու քարի արանքում չէ, երբ իր հարազատները եռյակի թիմում իշխանափոխության են գնում, վարչապետը նախ ճշտեց. «Իմ բարեկամնե՞րը… Խնամի՞ն: Գիտե՞ս ինչ, բարեկամ ես համարում եմ` եղբայր, քույր: Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, եթե նման բարեկամներ գնում են իշխանափոխության: Բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Իմ կարծիքով` չեն գնում իշխանափոխության»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее