▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա գիտենք, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե

Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո հայտարարել է, թե արդեն ակնհայտ է, որ Իրանը Հայաստանի բարեկամն է:

Օրերս Փաշազադեն մեկ այլ հարցազրույցում պնդում էր, որ Իրանը եղբայր է Ադրբեջանին, իսկ այժմ ասում է, որ կա Իրանի ևս մեկ եղբայր՝ Հայաստանը։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության և ազգային միասնության առկայության մասին։

Իրանին մենք եղբայրական ենք համարել։ Հիմա գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»,- ասել է Փաշազադեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее