▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնական մեղավորը մեր փառապանծ ՍԴ-ն է.Ջհանգիրյանը` «պարտադիրի» մասին

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է հակասական իրավիճակ: Այսօր մեր խմբագրությունը նամակ է ստացել ԲՈՒՀ-երից մեկի 100 աշխատողներից, որ «պարտադիրը» իրենցից  հենց այս պահին գանձում են: Այսինքն, դեռ այս օրենքը ԱԺ-ն չի ընդունել, վավերացրել, բայց, նույնիսկ ՍԴ որոշումից հետո պարտադիրը կիրառում են` որքան հնարավոր է շատ մարդու համակարգում ընդգրկելու համար»,-ԱԺ-ում խոսելով երկրորդ ընթերցմամբ ներկայացված Կուտակին կենսաթոշակի մասին` ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` հավելելով.

«Մի կաևոր հանգամանք կա. ՍԴ-ն իր 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում վիճարկվող հոդվածները ճանաչել է Սահմանադրությանը թե' հակասող, թե' անվավեր: Եթե մենք ճանաչում ենք միայն սահմանադրությանը հակասող, ապա գործ ունենք դրա տարաժամկետի հետ, իսկ, եթե ճանաչում ենք նաև անվավեր` գոյություն չունեցող, այն էլ չի կարող տարաժամկետվել: Բայց 7-րդ կետում խոսվում է տարաժամկետման մասին: Հիմնական մեղավորը մեր փառապանծ ՍԴ-ն է: Կառավարությունը հենվում է տարաժամկետման, ընդդիմությունն էլ անվավեր ճանաչելու վրա: Եթե այն գոյություն չունի, ի՞նչը տարաժամկետես: Կոչ եմ անում, որ մեզանից յուրաքանչյուրը այստեղ չտեսնի այն, ինչը ձեռնտու է իրեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее