▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ տարի հետո գրողի ծոցն ուղարկել Էրդողանի՞ն. Փաշինյանը` Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի կապակցությամբ ոգեւորությունը զարմանալի է:

Այդ ելույթով Սարգսյանն արձանագրեց, որ իր ձեռնարկած Ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է, մի բան, որ ակնհայտ էր դեռ հինգ տարի առաջ:

Հինգ տարի հետո գրողի ծոցն ուղարկել Էրդողանի՞ն: Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. փաստացի կարողացել է կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ հայ-թուրքական արձանագրության տխրահռչակ կետը՝ պատմաբանների հանձնաժողովի մասին, որպես փաստարկ օգտագործելով:

Լավ է, իհարկե, որ պարոն Սարգսյանը հինգ տարի անց նկատել է, թե ինչ է կատարվում: Կարող էր եւս մի քանի տարի չնկատել:

 

Նիկոլ Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее