▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշում և պահանջում են նաև Հայաստանից 7 հազար կիլոմետր հեռու ապրող հայերը

««Հիշում եմ ու պահանջում»...Այս արդարացի պահանջի կոչին են միանում Բուրիաթական Հանրապետության Գուսինոոզիորս քաղաքում բնակվող ավելի քան 200 հայեր։ Գտնվելով Հայրենիքից դուրս հայ համայնքը ապրելի 24-ի կապակցությամբ` ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, համախմբվելով ազգությամբ ռուս և բուրիաթ արվեստագետների հետ միջոցառում կազմակերպեց։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկով հրավիրատոմսեր բաժանվեցին բոլոր պետական կազմակերպության ղեկավարներին։
Միջոցառումը սկսվեց «Հայր մեր»-ով։ Զորեղ աղոթքը հայ մանուկերի շուրթերից տոկվելով,ինչպես հոգու ճիչ բարձրացավ առ Աստված ։ «Սրբերուն աչքերն »երգով բացվեցին երկնքի դռները ու ներկաների հոգիները ճախրեցին դեպի սրբությունն ու Արարիչը։
Հայրենիքից դուրս,կարոտը սրտում ինչպե՞ս հոգիդ չտնքա ցավից, երբ ազգությամբ ռուս երգչուհու կատարմամբ լսում ես հանճարեղ Կոմիտասի «Դլե յաման»-ը։ Զուլալ,կարկաչուն ձայնի հետ մեր վիշտը հոսում է Արաքսի ալիքներով, հասնում Վան ու Մուշ և քարանում Դեր Զորի անապատում․..
«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում» Պարույր Սևակի խոսքերն է հպարտորեն կրկնում մեր հայրենակիցը.․. Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք շարունակում է կարդալ, իսկ մենք մտուվի բարձրանում,կանգնում ենք Արարատի գագաթին ,ու հիացած նայում կապուտակ Սևանին, Մայր Հայաստանին․.․ Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք ... ձայնակցում ենք միաձայն․..
Օտարազգի հյուրերից շատերն անտեղյակ լինելով հայոց ցեղասպանության դառը պատմությանը ապշեցին ու սարսափեցին եղելությամբ և թաց աչքերով միացան մեր պահանջին։ Հիշում եմ ու պահանջում․..»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее