▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է՝ նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից

Հնարավոր է՝ Առողջապահության նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ նախարարությունն ընդամենը մի ճանապարհ է առաջարկում հանրությանը, և ոչ թե՝ հակադրվում է, իսկ ծխախոտի դեմ պայքարի ուղին ընտրվելու է խորհրդարանի հետ միասին:

«Եթե տուգանքը բարձր է, արգելելու միջոց է, եթե ցածր է` առևտրի առիթ է, որ մի քիչ փող տանք, կկարողանանք ծխել։ Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ճանապարհով»,- ասել է  Լևոն Ալթունյանը` նշելով, որ, եթե նվազեցնեն նախագծում սահմանված տուգանքների չափերը, դա կարող է համարվել բյուջեն լցնելու, և ոչ թե՝ պայքարի միջոց։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее