▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնչակյան կուսակցության պահանջագիրը Ստամբուլի քաղաքապետին

ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը Հնչակյան 20 կախաղանների 100-րդ տարելիցի առիթով հետևյալ պահանջագիրն է ուղարկել Ստամբուլի քաղաքապետին:

Պարոն քաղաքապետ 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանվեց 20 հայ հեղափոխական, ովքեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարներն ու պատասխանատու անդամներն էին:

Նրանք էին՝ Մաթևոս Սարգսյան, Հակոբ Պասմաճյան, Գաբրիել Քեշիշյան, Սմբատ Գլըճյան, Ռուբեն Կարապետյան, Պետրոս Թորոսյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրադյան, Արամ Աչըգբաշյան, Հրանդ Եկավյան, Գարեգին Պողոսյան, Պողոս Պողոսյան, Մուրադ Զաքարյան, Թովմաս Թովմասյան, Երեմիա Մանանդյան, Մկրտիչ Երեցյան, Գեղամ Վանիկյան, Երվանդ Թոփուզյան, Հովհաննես Տեր-Եղիազարյան, Գառնիկ Պոյաճյան, ովքեր միաժամանակ թաղվել են Էդիրնե Գաբուի հայոց գերեզմանատանը:

Մենք՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենրոնական Վարչությունս, ցանկանում ենք վերցնել մեր ղեկավար ընկերների աճյունները և տեղափոխել Թուրքիայից դուրս: Հետևաբար, պահանջում ենք, որ մեզ տեղեկացնեք այդ գործի օրինական ճանապարհները:.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее