▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հո ի՞նձ չեն բռնաբարում, ես եմ բռնաբարում. Շմայսը` իրեն դատի տալու մասին

Hraparak.am-ը գրում է. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախօրեին հանցագործության հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ, այսուհետ՝ Առաքել Մովսիսյանի՝ այսուհետ Շմայս Բռնաբարի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: Իրավապաշտպան գրասենյակը համարում է, որ Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ:«Շմայսի արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք են: Դա ուղղակի սպառնալիք է, և մարդը հայտնում է իր մտադրության մասին` կատարելու քրեորեն հետապնդելի արարք: Ըստ որում, ծանր հանցագործությունների` սպանության մտադրության և նաև` սեռական ոտնձգության» այս առիթով հայտարարել է գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շմայսը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի տիկնոջ դեմ հրապարակումների հեղինակներին պետք է գլխատել` («Աստված տա՝ իմ ձեռքը որ ընկնի, անձամբ կգլխատեմ») , իսկ հեղինակների մասին էլ ասել էր՝ «որ բռենցինք, իրենք հաստատ բռնաբարվելու են»:

ԱԺ թոթովախոս պատգամավորից փորձեցինք տեղեկանալ՝ դատարանում ի՞նչ բացատրություններ է ներկայացնելու «բռնաբարելու» եւ «գլխատելու» իր անհագ ցանկությունների մասին, արդյոք դրանք Շմայիսին որպես մասնագիտություն են տրված ու դրանք որեւէ հանցակազմ չեն պարունակում: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորն այնքան վրդովվեց, որ թերեւս կրկին նման ցանկություններ ունեցավ,մեր զրույցի ընթացքում նրա անհասկանալի բղավոցներից հասկանալի դարձավ ընդամենը հետեւյալը.

-Ինչո՞ւ եք անջատում հեռախոսը, բա այդքան խիզախ անձը, որը հայտարարում է մարդկանց գլխատելու մասին, Սեյրան Օհանյանի թասիբն է պահում, կվախենա՞ մի հեռախոսազանգից:

Ումի՞ց վախենամ , ով որ դատի ա տվել, թո իրա պատասխաններն էլ ինքը ստանա որդե որ տվելա:

-Դուք պիտի պատասխանեք, թե ում եք ուզում բռնաբարել, ում գլխատել:

Ասըմ եմ էտ իրա խնդիրն ա, ովա տվե, ինչա արե, իրա պրոբլեմն ա, ինձ չի հետաքրքրըմ իրանց ծակոցները:

-Բայց , փաստորեն, դուք պարտավոր եք բացատրություններ ներկայացնել, ի՞նչ եք ասելու, ասելու եք, որ բռնաբարելը ձեր մասնագիտությո՞ւնն է…

-Հո ինձ չեն բռնաբարըմ, ես եմ բռնաբարում, դե հաջողություն ձեզ: Արդեն զզվացրիք, ինձ սկի չի էլ հետաքրքրում, ընդհանրապես էդ ծակոց-մակոցները,էլի եմ ասում, ինձ ընդհանրապես դրանք իմ համար ոչ մի բան են, հասկացա՞ր, թո էթան վեր ընգնեն իրանց տեղերը:

-Ինչի՞ դուք գլխատելու ու բռնաբարելու «թուղթ» ունե՞ք:

Իյաաա~, հա, հենց ըտենց ա, հաջողություն ձեզ :

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее