▲ Դեպի վեր

Вторник, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Հոգեբանն ասաց` չի բացառվում, որ վաղը դատարանը Նիկոլին ազատի՝ որպես հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտի». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018թ. աշնանը Դավիթաշենում խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ կոչվածի ելույթից հետո պետերբուրգցի մեր հայրենակից հոգեբուժը զանգահարեց և բառացիորեն ասաց հետևյալը. «Ռուբեն, չի բացառվում, որ վաղը, երբ Նիկոլը դատարանի առաջ կանգնի, դատարանը նրան ազատի՝ որպես հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտի»։ Փորձեցի կատակել՝ այսինքն գժի թուղթ ունի՞… «Չէ,- ընգծված լուրջ տոնով շարունակեց,- հոգեկան հիվանդին հատուկ բացահայտ սիմպտոմներ եմ տեսնում»…
Ճանաչված հոգեբույժը խորհուրդ տվեց մասնագիտական էքսպորտ հրավիրելու հարց բարձրացնել։
Ծանոթիս այս խոսքերը հաճախ եմ հիշում, հատկապես, երբ խորհրդարանում պատասխանում է պատգամավորների հարցերին։ Հիշո՞ւմ եք, մեկ անգամ էլ ԱԺ ամբիոնից «դուխով» հոխորտաց՝ «Մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։
Երեկ հերթական այդ օրերից մեկն էր՝ խորհրդարանի ամբիոնից ազդարարեց վարչապետի պաշտոնին կից երեք նախագահների քաղաքական դիակների մնացորդները հավաքողի իր նոր կարգավիճակի մասին…
Հ.Գ. Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее