▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսանք, որ ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ դա չի լինի ՀՀ մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ գա վաղը

Քիչ առաջ 5-օրյա բանակցությունները ադրբեջանցիների հետ ավարտվեցին։

Ինչպես ինձ փոխանցեցին Սյունիքից՝ բանակցությունների արդյունքը մեզ համար դրական է եւ վաղը ադրբեջանական զինուժը պիտի որ լքի Սեւ լճի տարածքը։

Հուսանք, որ երբ գա վաղը ադրբեջանական զինուժը իրապես կլքի Սեւ լճի տարածքը եւ ամենակարեւորը՝ դա չի լինի Հայաստանի մեկ այլ տարածքի ինքնիշխանության հաշվին։

Օրինակ՝ Տիգրանաշենի (Քյարքի)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее