▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուսով ենք Կապանից ուղիղ չվերթներ կունենանք դեպի իրանական քաղաքներ»․ Սոբհանի

«Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթներ»,- Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է:

***

«Մեր առևտաշրջանառության ծավալը կազմում է 700 մլն դոլար և, երկու երկրների ղեկավարները արդեն 3 մլրդ-ի շեմ են սահմանել։ Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն»,-Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարահի Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությանը․ «Ճանապարհի այդ հատվածը կկարողանա խթանել տրանսպորտի ընթացքը։ Դրանից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու։ Երբ որ բոլորը ավարտվեն, բեռնատարների քանակը օրական 600-ից կդառնա մի քանի հարյուրավոր։ Մենք այդ հեռանկարով ենք աշխատում»,- նշեց դեսպանը՝ հավելելով․ «Հայաստանն Իրանին կապող կամուրջը, որ գոյություն ունի Արաքս գետի վրա, բավարար չէ, կկառուցենք նորը, որպեսզի դրանով կարողանանք ապահովել թողունակությունը»։

***

«Քանի որ Իրանից Հայաստան ճանապարհի մի հսկայական հատված անցնում է Սյունիքի մարզով, ապա հայ-իրանական հարաբերությունների խորացումը մեծապես կախված է նաև Սյունիքի մարզից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին շատ է ակտիվացել հայ-իրանական համագործակցությունը։ «Վերջին 1 տարվա ընթացքում մի քանի խոշոր հանդիպումներ են տեղի ունեցել թե՛ էստեղ, թե՛ Երևանում՝ տարբեր նախարարություններում։ Դրանք վերաբերում են հիմնականում ճանապարհաշինարարությանը, հանքարդյունաբերությանը։ Այս պահին խոշորագույն ծրագրերից մեկը «Հյուսիս-հարավ»-ն է։ Նպատակը զարգացում ապահովելն է, որի համար էլ մեզ պետք են ենթակառուցվածքներ։ Մարզում ոչ միայն «Հյուսիս-հարավ» ծրագիրն է, այլ նաև Մեղրու մաքսային ամնցակետի արդիականացման ծրագիրը»,-նշեց մարզպետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее