▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունեմ՝ կգտնվեն պատգամավորներ, որոնք խոսնակից կպահանջեն ներողություն խնդրել. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ մամուլի խոսնակն ասում է, որ «Նիկոլի պայուսակ» գրված լիներ` ավելի շատ ձայն կհավաքեր: Անուղղակիորեն ասել է, որ Նիկոլը ոչ թե արժանիների քաղաքական թիմ է հավաքել, այլ իր «վեշերից» էլ ավելի ոչ արժեքավոր «վեշերի»: Հույս ունեմ կգտնվեն պատգամավորներ, որոնք խոսնակից կպահանջեն ներողություն խնդրել` իրենց վեշից ցածր դիտարկելու համար:

Հ.Գ. Հանրային օրակարգում 11-ի հանդիպումն է` բժշկից-տաքսու վարորդ, դասախոսից մինչև շինարար քննարկում են միայն սպասվող հանդիպումը: «ԸնԴրյալները», որոնց խոսնակը դասեց վեշից ներքև, այլ օրակարգ ունեն»:

Կարդացեք նաև՝ ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее