ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Հովհաննես Սահակյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը,ով նշանակվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է նաև ԱԺ նախագահի թեկնածուն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է, ում թեկնածությունը երկուշաբթի կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:
Նշենք նաև, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունն այսուհետ կգլխավորի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: